Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան առողջություն

Ստույգ միջոց ձմեռային դեպրեսիայից

Ստույգ միջոց ձմեռային դեպրեսիայից

Արևի պակասը, ջերմաստիճանի նվազումը, կարճ ցերեկային օրը հանգեցնում են դեպրեսիայի: Սակայն ճապոնացի գիտնականները գտել են ստույգ միջոց ձմեռային մելամաղձոտությունից:

 

Ավելի քան 1000 կանանց և տղամարդկանց հետ անցկացրած  հետազոտությունները ցույց են տվել, որ նրանք, ովքեր պարբերաբար կանաչ թեյ են օգտագործել, հազվադեպ են դժգոհել վատ տրամադրությունից:

 

Դեպրեսիայից պաշտպանվելու համար, մասնագետները խորհուրդ են տալիս օրական 4 բաժակ կանաչ թեյ խմել: Այդ դեպքում դեպրեսիայի զարգացման ռիսկը նվազում է 44%-ով, համեմատած նրանց հետ, ովքեր 1 բաժակից ավելի թեյ չեն խմում:

 

Կանաչ թեյի օգտակար հատկությունները պայմանավորված են  դրա մեջ առկա   տեանին ամինաթթվի մեծ քանակությամբ: Այս նյութը մարդու գլխուղեղի  և նյարդային համակարգի վրա թողնում է հանգստացնող ազդեցություն: Նաև հայտնի է, որ կանաչ թեյն օգտակար է դիաբետով և  լեյկեմիայով տառապող հիվանդներին: Այս ըմպելիքը երկարացնում է կյանքը և օգնում նիհարել:

 

Հեղինակ. Նարինե Ավետիսյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 4 (542) 05.02.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ